տուն Լուրեր Նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ

Նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ

119
0

dram

ՀՀ կառավարության թիվ 275–Ն որոշման մեջ ՀՀ կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման կարգի 2015 թվականի դեկտեմբերի 29–ին կատարված փոփոխության արդյունքում սահմանվել է, որ 1-ին և 2-րդ երեխայի ծնվելու կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստը, իսկ 3-րդ և յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում նպաստի՝ ուղղակի վճարվող գումարն այսուհետ կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով: Որոշմանը մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 
iravaban.net