տուն Լուրեր Նպաստառու 6 անձ ամսական մեկ միլիոն դրամից ավելի վարկ է վճարում

Նպաստառու 6 անձ ամսական մեկ միլիոն դրամից ավելի վարկ է վճարում

172
0

Վեց անձ ամսական մեկ միլիոն դրամից ավելի վարկի գումար է վճարում։ Այս մասին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծվելու 11 000 նպաստառու անձանց հարցը, ովքեր վարկային միջոցներ ունեն։

«Այս պահին որևէ որոշում չունենք, թե ինչ պետք է լինի, բայց աշխատանքային խումբը նաև այս հարցը պետք է քննարկի։ Վեց անձ ամսական մեկ միլիոն դրամից ավելի վարկի գումար է վճարում։ Այստեղ պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի։ Եթե վարկը վերցրել է առողջական խնդրի համար, սա այլ տարբերակ է, բայց եթե կան մարդիկ, որոնք չարաշահել են՝ նպաստ են ստանում ու մեկ միլիոնից ավելի վարկ են մուծում, սա մեկ այլ հարց է։ Ընդհանուր համահարթ մոտեցում չի լինելու։ Նպաստների համակարգն ամբողջությամբ պետք է վերանայվի, բայց դա պետք է լինի հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքում»։