Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ձեռքի վնասվածք ունի և չի մասնակցի հոկտեմբերի 1-9-ը Պեկինում կայանալիք մրցաշարին։ Այս մասին հայտնում է Eurosport.ru-ն:
Ջոկովիչի վնասվածքի լրջության և ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվել:
Նշենք, որ սերբ թենիսիստը կորտ դուրս չի եկել ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ խաղում Ստանիսլաս Վավրինկային պարտվելուց հետո։