«Բարսելոնայի» մարզադաշտ «Նոու Կամպ» անվանումը կարող է փոխվել հովանավորի հետ ստորագրված պայմանագրից հետո: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:
Սպասվում է, որ Բարսելոնան մեծ պայմանագիր է ստորագրելու Qatar Airways-ի հետ: «Մեր ընկերության հետ համագործակցության դեպքում հնարավոր են ցանկացած անակնկալներ: Դրանցից մեկն էլ կարող է լինել «Նոու Կամպ» անվանման փոփոխությունը», — ասել է Qatar Airways-ի գործադիր տնօրենը:
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ռեալի» մարզադաշտը կփոխի անվանումը` նախկին «Սանտիագո Բերնաբեուի» փոխարեն կոչվելով «Աբու Դաբի Բերնաբեու»: