Նոր Զելանդիայում ապրող ինժեներ Լանս Աբերնետին, օգտագործելով 3D տպիչ մեքենա, սարքել է աշխարհի ամենափոքր շաղափը։ Սարքը, որն ունի մյուս շաղափների նման բոլոր մեխանիզմները, գտնվում է աշխատանքային վիճակում։
Աբերնետիի խոսքերով՝ ինքը սկզբում ստեղծել է շաղափի համակարգչային մոդելը, այնուհետ Onshape 3D տպիչի միջոցով ստացել է դրա մասերը։ Ամբողջ պրոցեսը տևել է 25 րոպե։ Այնուհետև Աբերնետին ևս 3 ժամ հավաքել է սարքի մասերը։ Շաղափի չափերը կազմում են 17х7,5х13 միլիմետր։