Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվել է «Norway Chess» շախմատային գերմրցաշարի 2-րդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 55-րդ քայլին վստահ հաղթանակի է հասել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Օրվա զույգերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Արոնյան — Կարյակին 1-0
Կարուանա — Սվիդլեր 1-0
Կրամնիկ — Կարլսեն ½-½
Թոփալով — Գրիշչուկ 0-1
Ագդեստեյն — Գիրի ½-½
2 տուրից հետո 100%-անոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան: Լևոն Արոնյանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատարից հետ մնալով միայն կես միավորով: