Նորվեգիայի իշխանությունները քննարկում են մի օրինագիծ, որով բոլոր նրանք, ովքեր ողորմություն կտան, կամ նույնիսկ` կօգնեն սննդով և հագուստով, կարող են տուգանվել կամ բանտում անցկացնել մինչև մեկ տարի: Նորվեգացի պաշտոնյաները վրդովված են փողոցներում մուրացկաների թվի աճով և պատրաստվում են պայքարել նրանց դեմ ամենախիստ մեթոդներով: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Սկանդալային այս օրինագիծը մշակվել է մուրացկանների պրոֆեսիոնալ խմբերի դեմ պայքարի շրջանակներում, սակայն այդ պայքարի շրջանակները վերջերս մեծացվել են: «Հանցավոր խմբերի դեմ, որոնք իրենց նպատակների համար օգտագործում են մուրացկաններին, անհրաժեշտ է ամենախիստ ձևով պայքարել: Որքան շատանան մուրացկանները, այնքան ավելի շատ կլինեն հանացագործությունները»,- հայտարարել է արդարադատության պետնախարար Վիդար Բրիեն-Կարլսենը:
Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են կողմ այս միջոցներին: Օսլոյի բնակիչները նշում են, որ բարության համար պատժելը ճիշտ չէ: Կանանցից մեկն էլ ասել է, որ այս օրինագծից հետո ավելի հաճախ է սկսելու օգնել մուրացկաններին: