տուն Քաղաքական Միջազգային Նորմանդյան քառյակի նիստը տևել է 7 ժամ

Նորմանդյան քառյակի նիստը տևել է 7 ժամ

116
0

p5596721a882279154

Երեկ կեսգիշերին մոտ ավարտվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի փոխարտգործնախարարների հավաքը Բեռլինում։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։

Այսպես կոչված «Նորմանդյան քառյակի» հանդիպումը տևել է շուրջ 7 ժամ, որի ընթացքում դիվանագետները փորձել են համաձայնեցնել իրենց երկրի առաջնորդների հնարավոր հանդիպումը Մինսկում։

Նախատեսվում է, որ փետրվարի 11-ին Բելառուսի մայրաքաղաք կժամանեն քառյակի ղեկավարները, որոնք կքննարկեն Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորման հնարավորությունները։