տուն Լուրեր «Նորմանդական քառյակը» հավանություն է տվել Դոնբասում ԵԱՀԿ ռազմական առաքելությանը

«Նորմանդական քառյակը» հավանություն է տվել Դոնբասում ԵԱՀԿ ռազմական առաքելությանը

120
0

1819222

Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ «նորմանդական ձևաչափում» հեռախոսազրույցների ընթացքում կողմերն աջակցություն են հայտնել Դոնբասում ԵԱՀԿ ոստիկանական առաքելության տեղակայման անհրաժեշտությանն ու այդ հարցով խորհրդակցությունների մեկնարկին, Korrespondent-ի փոխանցմամբ` ասվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունում:

«Նշվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, հակամարտության գոտում հավելյալ լիազորությունների տրամադրման ուղով ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վերահսկման ու համակարգման հարցերով համատեղ կենտրոնի ամրապնդման կարևորությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Դոնբասի բնակավայրերի գնդակոծումը:

«Ընդգծվել է, որ կարգավորման առանցքային տարր պետք է դառնա Դոնեցկի ու Լուգանսկի հետ Կիևի ուղիղ երկխոսությունը՝ 2015 թվականի փետրվարի 12-ին Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք և համապարփակ իրագործման նպատակով»,- նշվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահն ըստ այդմ նշել է Դոնբասում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացումը և Ռուսաստանին կոչ արել «դուրս բերել զորքերը Դոնբասի բռնազավթված մասից» և ազատել բոլոր ուկրաինացի գերիներին, այդ թվում՝ Նադեժդա Սավչենկոյին։