տուն Լուրեր Նորք-Մարաշում մանկապարտեզի ցանկապատ է փլուզվել

Նորք-Մարաշում մանկապարտեզի ցանկապատ է փլուզվել

138
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 5-ին, ժամը 11:34-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքում Նորք- Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի 91-րդ հասցեում գտնվող թիվ 123 մանկապարտեզի և 7-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 123 մանկապարտեզի և Նորք-Մարաշ 7-րդ փողոցում գտնվող տան (սեփականատեր՝ Կ.Ղ.) բաժանարար ցանկապատը (5 քմ) մասամբ փլուզվել է՝ մոտ 3 քմ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։