տուն Լուրեր Նորք-Մարաշի գործով կալանավորվածներն ազատ են արձակվում

Նորք-Մարաշի գործով կալանավորվածներն ազատ են արձակվում

81
0

norq marash

Ուղիղ երկու ամիս առաջ Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված 30-ամյա Լիլիթ Թորոսյանը քիչ առաջ ազատ է արձակվել,  Araratnews.am-ին ասաց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ նախաքննական մարմինը չի միջնորդել, որպեսզի  նրա կալանքը երկարաձգվի:

«Պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չբացակայելու մասին»,- նշեց փաստաբանը:

Գեղամ Հակոբյանից տեղեկացանք, որ առաջիկայում ազատ կարձակվեն գործով կալանավորված ևս մի քանի հոգի, բայց թե ովքեր են ազատ արձակվելու՝ փաստաբանը տեղյակ չէր:

Հիշեցնենք՝ օրեր առաջ գործով կալանավորվածներից մի քանիսի կալանքի ժամկետը երկարաձգվեց: