Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը կարիերան չի շարունակի «Ալմերե Սիթիում», հաղորդում է Armsport.am-ը:
Ինչպես հայտնում է omroepflevoland.nl-ը, հոլանդական ակումբը որոշել է չերկարաձգել 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի հետո: Ասլանյանի հետ մեկտեղ «քաղաքայինների» թիմից կհեռանան ևս 3 ֆուտբոլիստներ: Ակումբը թիմի մյուս խաղացողների հետ բանակցություններ է վարում և հնարավոր է այլ հեռացողներ ևս լինեն:
Հիշեցնեք, որ Ասլանյանն «Ալմերե» է տեղափոխվել 2014 թվականին «Վիլեմ II»-ից` սկզբում հանդես գալով վարձավճարով, ապա նաև դառնալով «քաղաքայինների» լիարժեք ֆուտբոլիստ: Հոլանդական թիմի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 57 խաղի, որոնցում դարձել է 11 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Ասլանյանն ավելի վաղ հայտարարել է կարիերան Հոլանդիայից դուրս շարունակել մտադրության մասին: