Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ալմերե Սիթին» մրցակցի հարկի տակ մրցեց «Գոու Էհեդի» հետ և զիջեց 4:1 հաշվով, հաղորդում է Armfootball.com կայքը:
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը, որն էլ դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակ՝ գրավելով մրցակցի դարպասը 63-րդ րոպեին:
Կայացած 10 տուրից հետո «Ալմերես Սիթին» վաստակած 6 միավորով 19-րդ տեղում է և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: