Հայաստանի Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմին 2019 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 16,438 հազ. ՀՀ դրամ 2019 թվականի հունվարի 1-ից գործունեությունը դադարեցրած «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի այլևս նախկին աշխատակիցների աշխատավարձի, ամենամսյա վճարման ենթակա հարկերի, կոմունալ ծախսերի, կապի ծառայությունների վճարման և վերջիններիս չվճարման արդյունքում ձևավորված տույժերի վճարման համար։
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր Կառավարության հունիսի 6-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շրջանակում։ Հիշեցնենք, որ հիմնադրամի աշխատակիցները ծանուցվել են 2019 թ. հունիսի 21-ից իրենց աշխատանքային պայմանագրերի լուծման մասին:
Հիմնադրամի գործադիր տնօրենը վարչապետի աշխատակազմի հանձնարարականին համապատասխան ներկայացրել է հաշվարկ-հիմնավորում հիմնադրամի՝ 2019 թվականի հունվարի 1-ից հետո կուտակած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ, այդ նպատակով էլ այսօր հատկացվեց անհրաժեշտ գումարը։