տուն Լուրեր Նորածին երեխաներից շատերի մոտ հանդիպում է ճիճվակրություն հիվանդությունը

Նորածին երեխաներից շատերի մոտ հանդիպում է ճիճվակրություն հիվանդությունը

978
0

երեխա

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ հայ երեխաների պաշտպանված լինելու, զբաղվածության, խաղերի տեսակների, հագուստի և սննդի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին հոգեբան Աննա Բադալյանը և մանկաբույժ Աննա Բալյանը:

Հոգեբույժը հայտնեց, որ համակարգչային խաղերն ու հեռուստացույցը կարելի է չարիք համարել երեխաների համար: Երեխաներին պետք է վերահսկել համակարգչից և հեռուստացույցից օգտվելուց, քանի որ դրանք երեխաների մոտ առաջացնում են ագրեսիա: Ծնողները բացիթողի վիճակում են թողում երեխաներին՝ ասելով, որ երեխա են, խաղում են համակարգչով, սակայն, եղել են դեպքեր, որ երկար խաղալուց հետո երեխաները հայտնվել են վերակենդանացման բաժնում, շեշտեց հոգեբանը:

Մանակաբույժ Աննա Բալյանը խոսեց երեխաների մոտ տարածված հիվանդությունների մասին, հայտնելով, որ ներկայում տարածված է ճիճվակրությունը: Այս հիվանդության դեմ միայն դեղահաբերով չեն կարող պայքարել: Անհրաժեշտ է բժշկի վերահսկողության տակ խնամել երեխային և հիգիենայի պարագաները ճիշտ օգտագործել: Երեխաների ներքին հագուստը հաճախ չի արդուկվում, եղունգները ժամանակին չեն կտրվում, երեխան հաճախ իր անկողինը չունի, այս կենսակերպն ունենալով՝ երեխայի ճիճվակրության հավանականությունն ավելի մեծ է, նշեց մանկաբույժը:

Աննա Բալյանը ավելացրեց նաև, որ շատ անգամ երեխաները ծնվում են ճիճվակրությամբ, ոչ թե ձեռք են բերում դրանք: «Այս ժամանակաշրջանում ճիճուները շատ ագրեսիվ են, և պետք է շատ խիստ հետևել երեխաների հիգիենային»,- հավելեց մանկաբույժը: