տուն Լուրեր Նորանշանակ վարչապետի հանձնարարականը

Նորանշանակ վարչապետի հանձնարարականը

85
0

Karen-karapetyan

ՀՀ Կառավարությունը նոր վարչապետի, բայց հին նախարարների մասնակցությամբ հրավիրել է նիստ: Այն վարում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մինչ նիստի օրակարգի հաստատումը` կառավարության ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ, գործադիրի անդամներին հանձնարարականներ տվեց:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` նա նշեց, որ ստեղծում են համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնեն այն: «Բայց այս պահին ես ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեի  հանձնարարականը ձեւակերպել հետեւյալ կերպ: Առաջին հերթին` մեր գերատեսչությունները պետք է  կատարեն իրենց ֆունկցիաները` ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ  եւ արտոնյալ համարվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում»,- ասաց նորանշանակ վարչապետը:

Կարապետյանի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր հարկային ստուգումներին: Նա ասաց, որ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու միջին ձեռնարկատերերին անդրադառնալ խիստ ծայրահեղության դեպքերում: Այս ամենը, ըստ վարչապետի, պետք է թափանցիկ լինի: «Այս գործողությունները, պարոն Հովսեփյան, պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որեւէ  ձեւակերպում, որեւէ ստուգում չպետք է խանգարի նրանց գործունեությանը»,- նշեց Կարեն Կարապետյանը: