տուն Լուրեր Նորանշանակ ԿԳ նախարարին «Ֆեյսբուք»-ում չփնտրեք. yerkir.am

Նորանշանակ ԿԳ նախարարին «Ֆեյսբուք»-ում չփնտրեք. yerkir.am

104
0

85555555555555

Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԳ աշխատակիցներիններկայացրեց նորանշանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:

Նախարարը որոշ լրատվամիջոցների հետ զրույցում առաջիկա անելիքների մասին խոսելուց հետո նաև նշեց, որ իր համար փոքր-ինչ անսովոր են իր աշխատասենյակի գույները:

«Տեսնենք, ես պարոն Աշոտյանին խնդրել եմ, որ եթե հանկարծակի գույների մի քիչ փոփոխություն լինի, որևէ անձնական խնդիր չլինի: Շենքն է շատ տպավորիչ դրսից, ներսից էլ վատ չէ»,- ծիծաղելով ասաց Մկրտչյանը:

«Այս ընթացքում Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ է եղել սոցիալական կայքերում, արդյո՞ք Դուք նույնպես պատրաստվում եք ակտիվ լինել սոցկայքերում» հարցին նա պատասխանեց. «Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, չեմ էլ գրանցվելու: Խոստանում եմ հասանելի և թափանցիկ գործունեություն, բայց ոչ` սոցցանցերի միջոցով: Այսինքն` սոցիալական ցանցը կծառայեցնենք ԿԳՆ գործունեության ներկայացմանը, սակայն ոչ իմ անձնական էջից եկող ինֆորմացիայի տեսքով»:

yerkir.am