«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն ասում է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդնումը նպաստում է խոսքի ազատության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացմանը:
Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ անցած տարի Հայաստանն ազատ ինտերնետ տարածող երկրների ցանկում զբաղեցրել է 29-րդ տեղը (առաջին երեք տասնյակը համարվում են ազատ ինտերնետ տարածող երկրներ): Ըստ նրա, առանց ազատ տեղեկատվության փոխանակման հնարավոր չէ կառուցել քաղաքացիական հասարակություն:
«Ինտերնետի նման ազատություն շատ-շատ երկրներ կերազեին»,- ասաց Գ. Սաղյանը: