տուն Լուրեր Նոր զարգացումներ` խոցված ուղղաթիռի հարցով

Նոր զարգացումներ` խոցված ուղղաթիռի հարցով

196
0

349EAC92-89D7-4F73-8386-06169B9FB4A6_w640_r1_s-500x281

Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը Ղարաբաղի ռազմական ուղղաթիռ են խոցել: Այս հարցում զարգացում է այն, որ ուղղաթիռին մոտենալու պահին դեպքի վայրում կլինի ԵԱՀԿ գործող նախգահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

«Դեռևս որևէ նորություն չկա: Նորություն կլինի այն ժամանակ, երբ կկարողանանք լինել դեպքի վայրում, որպեսզի հակառակորդը դադարեցնի կրակոցները, և կարողանանք տեղում ծանոթանալ իրավիճակին: Ամենակարևորը` օդաչուների ճակատագիրը վերջնականապես պարզվի»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Վերջինը նշեց նաև, որ ակնկալում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը ևս:

«Կարծում եմ, որ իրենք նույնպես կսատարեն մեզ: Կարևոր զարգացում է այս տեսանկյունից այն, որ ԵԱՀԿ գործող նախգահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը անձամբ լինելու է դեպքի վայրում»,- ասաց նա: