տուն Լուրեր Նոր խաղահրապարակներ Բերդի տարածաշրջանում (լուսանկարներ)

Նոր խաղահրապարակներ Բերդի տարածաշրջանում (լուսանկարներ)

118
0

Berd #

Երկու խաղահրապարակ, մեկ սպորտդահլիճ, խոհարակական մեկ դասարան՝ այսօրվանից պաշտոնապես պատրաստ են, հանդիսավոր բացված ու հանձնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին:

Տավուշցի սահմանապահ կրտսեր սերունդն այսուհետ ավելի լավ պայմաններում մարզվելու, մրցույթներ անցկացնելու ու սովորելու հնարավորություն ունեն Հայ օգնության ֆոնդի 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի շնորհիվ:

Անցած երկու ամիսներին ՀՕՖ-ը բացօթյա խաղահրապարակներ է կառուցվել Տավուշ գյուղի միջնակարգ ու Բերդի թիվ 1 դպրոցներում, վերանորոգել է Բերդի թիվ 1 դպրոցի Սպորտային դահլիճը, մասնակի նորոգել ու կահավորել է Բերդի արհեստագործական ուսումնարանի խոհարարական դասարանը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաեւ Բերդի ավագ դպրոցի խաղահրապարակի ու Չինչին գյուղի դպրոցի արհեստների սենյակի ու սանհանգույցի վերանորոգումն ու կառուցումը, որ ավարտին կհասցվի դեկտեմբերի կեսերին:

«Ոգեւորիչն այն է, որ այս ամենը ստեղծվել է ՀՕՖ-ի ներդրումների ու տեղաբնակների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Շինարարական աշխատանքներին մասնակցել են ե´ւ ուսուցիչները, ե´ւ ծնողները, ե´ւ աշակերտները»,- Տավուշ գյուղի խաղահրապարակի բացմանն ասել է ՀՕՖ-ի Կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդիկ Կարապետյանը:

«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազմաբաղադրիչ ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը այդ թվում եւ երեխաների ապագայի համար այսօր ներդրումներ անելով: Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:

Ծրագրի կրթական բաղադրիչի նպատակներից է նաեւ դպրոցահասակ երեխաների առօրյան տարբեր օգտակար զբաղմունքներով հագեցնելը, ինչի համար մարզի 5 գյուղերում ավելի քան 320 երեխայի համար արդեն գործում է 8 տարաբնույթ խմբակ՝ նկարչության, պարի, շյուղագործության, հելյունագործության, ձեռքի աշխատանքների, պարի, բասկետբոլի ու վոլեյբոլի:

Berd #1 School

Berd Vocational School

Berd Vocational School_

 

Tavush School

 

Tavush School_

Tavush School__