2007 թվականից Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում իրականացվում են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխման գործընթացները, որոնք հանգամանորեն լուսաբանվում են ոլորտին վերաբերող տարբեր կայքերում և հարթակներում: Գործընթացը շարունակելու նպատակով մասնագիտական կրթության և ուսուցման բաժին է ստեղծվել նաև «Dasaran.am» կայքում ˋ «Dasaran.am» կրթական ծրագրի և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի աջակցությամբ: Այստեղ զետեղված է ամբողջական տեղեկատվություն Հայաստանում գործող պետական քոլեջների և ուսումնարանների, դրանցում դասավանդվող մասնագիտությունների և որակավորումների վերաբերյալ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը, ներկայացնելով ծրագրի կարևորությունն, ընդգծեցˋ
«Երբ գալիս է երեխայի կրթություն ստանալու ժամանակը, հաճախ նրա փոխարեն որոշում է կայացնում ընտանիքըˋ սահմանելով, թե որտեղ պետք է սովորի երեխան: Մինչ այսօր չկար այնպիսի հարթակ, որը կօգներ ծնողներին և երեխաներին ծանոթանալու միջնակարգ մասնագիտական կրթական հաստատություններին: Կայքում ստեղծվել է առանձին բաժին, որն ընդգրկում է 112 միջնակարգ մասնագիտական հաստատություն: Այստեղ մանրամասն նկարագրված է կրթության տևողությունը, բովանդակությունը և արժեքը»:
Մանրամասներըˋ տեսանյութում: