տուն Լուրեր Նոր ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

Նոր ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

111
0

tbmm

Թուրքիայի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նիստում կրկին ծեծկռտուք է եղել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջև: Երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մեղադրել է քրդամետ կուսակցության պատգամավորներին՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ: Այդ մեղադրանքին հակադարձել է ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը` դրանք որակելով որպես զրպարտություն: Պատգամավորները սկսել են միմյանց հրմշտել, ապա՝ ջրի շշեր միմյանց վրա նետելով, սեղանների վրա բարձրանալով ծեծկռտուք են սարքել: