տուն Լուրեր Բլոգ Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց․ Աշոտյան

Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց․ Աշոտյան

110
0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը facebook սոցցանցի իր էջում գրում է․

Ուզում եմ շնորհակալ լինել ևս մեկ տարի միասին ապրելու համար։ Ձեր ուշադրության, վերաբերմունքի, քննադատության և համերաշխության համար։

Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, ավելորդ զգացմունքների և ավելորդ լարվածության, բայց մեծ հավատով հայ մարդու և Հայաստանի հանդեպ։

Թող ամեն մի օր հանգչի սիրելով, իսկ բացվի` սիրելու համար։

Խաղաղության և երջանկության տարի մեզ բոլորիս։