տուն Լուրեր Նոր Սահմանադրությունը նպաստում է քաղաքական մենաշնորհից դուրս գալուն. Վարդան Այվազյան

Նոր Սահմանադրությունը նպաստում է քաղաքական մենաշնորհից դուրս գալուն. Վարդան Այվազյան

137
0

20140426093930ayvazyan

Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների նախագիծը քաղաքական մենաշնորհը բացառելու հնարավորություն է տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով` Սահմանադրական բարեփոխումների նախագծի նպատակն է զգալիորեն բարելավել գործող Սահմանադրությունը:

«Չի եղել այդպիսի դեպք, որ համամասնական ընտրությունների արդյունքում քաղաքական մեկ ուժ մեծամասնություն ստանա: Ես չեմ հասկանում, ինչո՞ւ են հիմա որոշ ուժեր դեմ արտահայտվում համամասնական ընտրական համակարգին: Ես ինքս երկու առաջարկ եմ արել և երկու առաջարկներն էլ ընդունվել են: Նոր Սահմանադրությունն իսկապես ավելի լավն է քան հիմիկվանը: Քաղաքական մենաշնորհից դուրս գալուն է նպաստում այն»,-  ասաց նա։