տուն Քաղաքական Միջազգային Նոր պայմանագրով Ռուսաստանը կկլանի Հարավային Օսիայի բանակն ու ուժային կառույցները

Նոր պայմանագրով Ռուսաստանը կկլանի Հարավային Օսիայի բանակն ու ուժային կառույցները

83
0

Georgia,_Ossetia,_Russia_and_Abkhazia_(en).svg

Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև նոր պայմանագրի համաձայն, որը ստորագրվելու է 2015 թվականի սկզբին, տեղի է ունենալու երկու պետությունների ինտեգրացիոն լուրջ գործընթաց, ընդհուպ մինչև նրանց պետական ինստիտուտների միավորումը։

Երկու պետությունների բանակն ու ուժային կառույցները միավորվելու են, այսնիքն ռուսական բանակն ու ուժային կառույցները կլանելու են Հարավային Օսիայի պետական ինստիտուտները։ Մոսկվան կպարտավորվի վարել Օսիայի հետ համաձայնեցված արտաքին քաղաքականություն, ապահովել նրա անվտնագությունը։ Այս մասին գրում է Vedoosti-ն։

Երկու պետությունների միջև մաքսային կետերը կվերանան, իսկ ապրանքների ներկրումն ու արտահանումը կիրականացվի ազատ ռեժիմով։

Հարավային Օսիայի նախագահական նստավայրում նման պայմանագրի նախագծի գոյությունը հաստատել են, սակայն նշվել է, որ այն զգալի փոփոխության կարող է ենթարկվել նախագահին կից խորհրդում՝ դեկտեմբերի 27-ին քննարկվելուց հետո։