Այսօր BBC.com-ն անդրադարձել է 2008 թ-ի մարտի մեկի դեպքերին: Լրատվական գործակալությունը ձեռք է բերել 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 2008-ին խաղաղ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին), որը քրեական գործում ներառված է որպես վկա:
Բացի Օգանովսկուց՝ փաստաթղթերում նշված է ՀՀ նախկին երկու նախագահի 2 բիզնեսմեն պատգամավորի անուն:
Ըստ 2008 թ-ի մարտի 1-ի փաստաթղթերի՝ Օգանովսկու ստորաբաժանումը տեղակայված է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի նկուղում:
Քննիչները կարծում են, թե նկուղ են այցելել Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախկին նախագահները:
ՀՔԾ-ն, սակայն, BBC.com-ին ոչ մի մեկնաբանություն չի տվել վերոնշյալ անունների մասին: