Եվրամիության 28 անդամ-պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի եւ ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։
Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակն է շարունակաբար զարգացնել և ամրապնդել կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում: