տուն Լուրեր Նոր լարվածություն թուրք-գերմանական հարաբերություններում

Նոր լարվածություն թուրք-գերմանական հարաբերություններում

121
0

3-_turkey_180_brief

Թուրքիայի և Գերմանիայի միջև նոր կոնֆլիկտ է զարգանում. գրում է թուրքական Hürriyet թերթը:

Գերմանիայի դաշնային  հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Քահլը կասկածելի է համարել այն պնդումները, թե հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի ետևում իսկապես կանգնած է Ֆեթհուլլահ Գյուլենը: Քահլը նշել է, որ Թուրքիան բազմիցս փորձել է ապացուցել այդ վարկածը, բայց այդպես էլ չի հաջողվել:

Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարի այս հայտարարությունը Թուրքիայում բուռն դժգոհությունների և քննադատությունների տեղիք է հանդիսացել: Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն: Թուրքական կողմը Բրունո Քահլի հայտարարության հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Գերմանիայի  հավատարմատարին:

Թուրքիայի նախագահի  խոսնակն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարը այնքան էլ հաճախ  չի հանդես գալիս այս կամ այն թեմայի վերաբերյալ հայտարարություններով: