Զինյալ ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 3-ին դարձյալ հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Թելֆոն Հաուա շրջանները: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Նոր Գյուղի շրջանում ընկած հրթիռի հետևանքով թեթև վիրավորվել են 1997 թ. ծնված Գարլո Արամ Ֆերմանյանը և իր մայրը` Նաուալ Ապտոն:
Նոր հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան: