Վերջին շրջանում Հոլվիդում ամենաքննարկվող իրադարձություններից մեկը 40-ամյա աշխարհահռչակ դերասան Լեոնարդո դի Կապրիոյի եւ նրանից 14 տարով փոքր, սակայն ոչ պակաս հանրահայտ երգչուհի Ռիհաննայի սիրավեպն է: Աստղային զույգին ժամանակ առ ժամանակ միասին նկարահանում են ամերիկյան պապարացցիները: Հունվար ամսվա սկզբին զույգն այցելել է Playboy Mansion միջոցառմանը, ապա եւ հայտնի մոդելյեր Նիկկի Էրվինի ծննդյան արարողությանը:
Չնայած նրան, որ, թե Ռիհաննան եւ, թե Լեոն չեն հաստատում իրենց հարաբերությունների մասին ինֆորմացիան, սակայն նրանց պահվածքից ակնհայտ է, որ նրանք ուղղակի ընկերներ չեն:
Իմիջայլոց, վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ Ռիհաննան դի Կապրիոյին անվանել է իր ոգեշնչման աղբյուր: