տուն Լուրեր «Նոր Հայաստան»-ից չեն բացառում` հանրահավաքին կդիմեն կտրուկ գործողությունների

«Նոր Հայաստան»-ից չեն բացառում` հանրահավաքին կդիմեն կտրուկ գործողությունների

89
0

nor-hayastan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 18-ին, ժամը 18:00-ին հանրահավաք-երթ է անցկացնելու, որը մեկնարկելու  է Ազատության հրապարակից: «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց` բողոքելու են «երկրում ստեղծված աղետալի սոցիալ-տնտեսական վիճակից և մարդու իրավունքների աղաղակող խախտումներից»:

«Երթի երթուղին դեռ որոշված չէ, իսկ պահանջները կլինեն ըստ օրակարգի: Այն է՝ սոցիալ տնտեսական աղետալի վիճակի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որից ամենակտուալը քաղբանտարկլայներին ազատ արձակելն է»,- ի պատասխան մեր հարցին` ասաց պարոն Ավետիսյանը:

Հարցին` հնարավո՞ր է այդ օրը կտրուկ գործողությունների դիմեն, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակն ասաց` չի բացառվում. «Ամեն ինչ կախված է իրավիճակից և հնարավորություններից: Հատկապես ներկայիս պայմաններում արդյունավետ չեն կարող լինել նախապես պլանավորված մանրամասները»:

Նշենք, որ հանրահավաքին ներկա են լինելու եւ Ժիրայր Սեֆիլյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը: