տուն Լուրեր Նոր Հաճնում ինքնասպանության դեպք է գրանցվել

Նոր Հաճնում ինքնասպանության դեպք է գրանցվել

116
0

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին  փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Գ. Տ.-ն (1963 թ.) նետվել է կամրջից և մահացել: