տուն Լուրեր Նոր ձևաչափերը լրատվության մեջ. լատվիացի մասնագետի փորձը

Նոր ձևաչափերը լրատվության մեջ. լատվիացի մասնագետի փորձը

80
0

study-media-reaping-profits-internet

Լրատվության նոր ձևաչափի մասին այսօր իր փորձը ներկայացրեց Լատիայում գործող «Մեդուզա» ինտերնետ-պարբերականի լրագրող Ալեքսանդր Պոլիվանովը:

«Կարևոր է հարցը, թե ինչու է լրահոսում ոչ միայն լուրեր, այլև տարբեր նախագծեր: Մեդուզան լրատվական կազմակերպություն է, որի 48 % ընթերցողներին ոչ լրատվական նյութերն են հետաքրքրում, իսկ 52%-ին` լրատվականները: Վերջին շրջանում «Մեդուզա»-ի ամենաընթերցված նյութերից միայն երկուսն են լրահոսային, մնացածները հատուկ նախագծեր են: Մեր ընթերցողների 10 տոկոսը դառնում է մշտական»,- ասաց Պոլիվանովն այսօր «Թվապատում»  միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Նրա համոզմամբ` նոր ձևաչափերը բավական կարևոր են խմբագրության համար:

«Երբ սկսում ես նոր նախագծեր անել, աշխատանքն ավելի հետաքրքիր է դառնում»,- նշեց նա:

Խոսելով «Մեդուզա»-ի հատուկ նախագծերի մասին, նա նշեց բացատրական ժանրը, ինտերակտիվ ինֆոգրաֆիկան, մեծ իրադարձությունների ընդհանրացումը, որոշակի միֆերի բացահայտումը լսարանի համար:

«Մի վախեցեք նոր ձևաչափերից, դա իսկապես հետաքրքրություն է մտցնում խմբագրությունում: Այն հետաքրքրությունը, որ փոխանցվում է հասարակությանը, անփոխարիների է»,- եզրափակեց լրագրողը: