տուն Լուրեր Նոր ավիաընկերություն, նոր աշխատատեղեր

Նոր ավիաընկերություն, նոր աշխատատեղեր

105
0

1457518664-3659

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի

Ապրիլի 21-ից «Արմենիա» ավիաընկերությունը կսկսի իր թռիչքները։ Առաջին թռքիչքները կլինեն դեպի Մոսկվա և Թել Ավիվ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեցին «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ կանոնավոր թռիչքներ կլինեն Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով, Սամարա, Սոչի, Մինվոդի, նաև Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Կիպրոս ուղղություններով:

Ինչպես նշեց Թամազ Գաիաշվիլին՝ ժամանակի ընթացքում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի. ««Ավիաընկերությունն իր աշխատանքները կկազմակերպի այնպես, որ Հայաստանի բնակչությունը գոհ լինի, գներն էլ շատ բարձր չլինեն: Մենք ձգտում ենք ցածր գներ ապահովել այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասաց նա:

Իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նշեց, որ երբ ստանան վերոնշյալ ուղղությունների թռիչքների թույլտվությունները, կսկսեն տոմսերի վաճառքը՝ հավելելով, որ «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կտա հայ օդաչուներին ու տեխնիկական անձնակազմի աշխատակիցներին, ովքեր ներկայում աշխատում են արտասահմանում, վերադառնալ Հայաստան, ու աշխատել իրենց ընկերությունում: Ընկերությունն առայժմ ունի 3 ինքնաթիռ, սակայն տարեվերջին նախատեսվում է դրանք քանակը հասցնել 8-ի։

Ըստ Հովհաննիսյանի` առայժմ կսկսեն երեք ինքնաթիռով, մինչև տարեվերջ դրանց թիվը կհասնի 8-ի:

Թամազ Գաիաշվիլին տեղեկացրեց, որ տոմսերը պետք է գնել երկու ամիս առաջ, դրանք հետ վերադարձելի չեն լինելու, ինչպես նաեւ արժեքում ներառված չի լինելու օդանավակայանի ծառայությունների մատուցման գինը: Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքով էլ` օդանավակայանի հարկի ավելացման դեպքումը նշյալ տոմսը կարժենա մոտ 100 եվրո: