ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է նոր սերնդի «B61-12» ատոմային ռումբերը։ Մամուլում տեղեկություններն են տարածվել այն մասին, որ այդ ռումբերն առաջիկայում կտեղակայվեն Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում։
Հայտնի է, որ ներկայումս Թուրքիայի երեք ռազմաբազայում ԱՄՆ-ի արտադրած շուրջ 50 հատ «B61» միջուկային մարտագլխիկ կա։
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ-ում աշխատանքներ են տարվում՝ «B2 Spirit» և «F-35» կործանիչ ինքնաթիռները նշված ռումբերով համալրելու ուղղությամբ։
Մինչև 2020թ․ «B61-12» ատոմային ռումբերն իրենց տեղը կգտնեն Թուրքիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Հոլանդիայի ռազմաբազաներում։
Ռումբի փորձարկումը տեղի է ունեցել հունիսի 9-ին ԱՄՆ-ի Նևադա նահանգի ամայի տարածքներում։ Փորձարկման համար օգտագործվել է «B2 Spirit» կործանիչը։ Առաջիկայում ռումբը կադապտացվի նաև «F-35» կործանիչներին։