տուն Լուրեր Նոր ահաբեկչություն Թուրքիայում

Նոր ահաբեկչություն Թուրքիայում

109
0

turkey-explosion-diyarbakir

Թուրքիայի Դիարբեքիր և Բինգյոլ քաղաքները միմյանց կապող մայրուղու վրա ռազմական ավտոշարասյան վրա իրականացված հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել, կան վիրավորներ, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ պայթյունն իրականացվել է հեռակառավարվող ռումբի գործարկման միջոցով:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին հզոր պայթյուն է որոտացել Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի  մոտակայքում:

Հարձակման զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 61-ը՝ վիրավոր են: