Անկարայում կիրակի տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդում է Hurriyet-ը:
Երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն հայտնել է, որ վիրավորների թիվը 125 է: Նրանցից 19-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել:
ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Անկարայում Քըզըլայի կանգառում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է. պայթեցվել է կայանված պայթուցիկով լի ավտոմեքենա: