Nokia կորպորացիան այսօր ներկայացրել է երեք խելախոս, որոնք գործելու են Android օպերացիոն համակարգով: Բջջային սարքերը ներկայացվել են Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ, որն այս օրերին կազմակերպվել է Բարսելոնում: Nokia X-ը, Nokia X+ը և Nokia XL-ն առաջին սարքերն են այս օպերացիոն համակարգով:
Ավելի վաղ Nokia-ն օգտագործում էր Symbian և Windows Phone համակարգերը: «Մենք ուրախ ենք ներկայացնելու նոր` Nokia X շարքը», — ասել է Nokia-ի ղեկավար Սթիվեն Էլոփը: Այս հեռախոսն ունի 5 դյույմանոց դիսփլեյ, 5 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ գինը կազմում է 89-109 եվրո: Վաճառքի հանված խելախոսները կլինեն սև, սպիտակ, կարմիր, կանաչ, դեղին, կապույտ գույների: