տուն Լուրեր «Նոբելյան օրերը Երևանում»

«Նոբելյան օրերը Երևանում»

126
0

vacheՀՀ կառավարությունը գիտակցում է, որ զարգացումը հնարավոր է այն երկրներում, որտեղ մեծագույն ուշադրություն է դարձվում կրթությանը, գիտությանը և բարձր տեխնոլոգիական նվաճումներին:

Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«ՀՀ կառավարության անունից ողջունում եմ «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին: Այս միջոցառման նպատակը Հայաստանում համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է: ՀՀ-ն առաջին անգամ հյուրընկալել է բժշկագիտության ոլորտի հինգ նոբելյան մրցանակի դափնեկիրների: Դարավոր գիտական ավանդույթներ ունեցող մեր երկրում նման միջոցառում անցկացնելն եզակի հնարավորություն է ոչ միայն համաշխարհային գիտության մեջ ակնառու գիտնականների դասախոսությունները լսելու, հետաքրքրքիր բանավեճեր և քննարկումներ անցկացնելու, այլև ՀՀ գիտության տեղն ու դերը ևս մեկ անգամ իմաստավորելու, անելիքները նախանշելու, նոր գիտական գաղափարներ ու ծրագրեր քննարկելու համար»,- նշեց Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ փոխվարչապետի խոսքով` մեր երկրի ջանքերն ուղղված են Հայաստանի գիտնականների և համաշխարհային գիտական կենտրոնների միջև համագործակցության համար նպաստավոր միջավայր ստեղծելուն:

«Լիահույս եմ, որ, բացի կարևոր առաքելությունից, նոբելյան մրցանակի դափնեկիրները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի մշակույթին»,-հավելեց Վաչե Գաբրիելյանը: