տուն Քաղաքական Միջազգային Նոբելյան մրցանակակիրները կոչ են արել դատապարտել Սաուդյան Արաբիային. Independent

Նոբելյան մրցանակակիրները կոչ են արել դատապարտել Սաուդյան Արաբիային. Independent

112
0

raif-badawi-protest-3

Նոբելյան մրցանակներն իրենց բաց նամակով դիմել են Սաուդյան Արաբիայի իրենց գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել բլոգեր Ռաիֆ Բադավիի նկատմամբ կատարվող բռնությունները: Այս մասին գրում է The Independent պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, իշխանությունները որոշել են Բադավիի վրայից հանել 1000 մտրակի հարվածի դատավճիռը:

Սաուդյան դատարանը «իսլամը վիրավորելու համար» բլոգերին դատապարտել էր նաև 10 տարվա ազատազրկման և 1 միլիոն ռիալ (266 հազար դոլար) տուգանքի:

Բադավիի օգտին նամակի տակ ստորագրել են նոբելյան մրցանակակիրներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, այդ թվում՝ նեյրոկենսաբան Մարտին Չալֆին, ֆիզիկոս Կլոդ Կոեն-Տանուջին, քիմիկոս Ռիխարդ Էռնստը, բիոքիմիկոս Ջոն Ռոբերթսը և կենսաբան Էրիկ Վիշաուսը: