Նոբելյան կոմիտեի նախկին քարտուղար Գեյր Լունդեսթագը հայտարարել է, որ 2009-ին Խաղաղության մրցանակ ստացած ԱՄՆ նախագահ Օբաման չի արդարացրել իր վրա դրված հույսերը:
Լունդեսթագն իր հուշարությունում նշում է, որ այդ մրցանակը նախագտեսված էր որպես ողջ աշխարհում խաղաղությանը միտված նորագույն քայլերի ազդակ:
Սակայն, այն ժամանակ կոմիտեի ընդունած որոշումը ոչ միայն քննադատության ալիք բարձրացրեց նրանց կողմից, ովքեր կարծում էին, որ Օբաման դեռևս ոչինչ չէր հասցրել անել` բարձր պարգևին արժանանալու համար, այլև նույնիսկ Օբամայի զարմանքը շարժեց:
“Նույնիսկ նրա կողմնակիցներից շատերն էին զարմացած` ու կարծում էին, որ դա ինչ որ սխալմունք է “,-գրում է նախկին քարտուղարը: