տուն Լուրեր Նոբելյան կոմիտեն դեռ կապ չի հաստատել Բոբ Դիլանի հետ

Նոբելյան կոմիտեն դեռ կապ չի հաստատել Բոբ Դիլանի հետ

140
0

bob-dylan-0

Նոբելյան կոմիտեի պաշտոնական ներկայացուցչին չի հաջողվել անձամբ զրուցել ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի հետ, ով արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

The Guardian-ի տվյալներով՝ գրականության ոլորտում Նոբելյան կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սառա Դանիուսը չի կարողացել անձամբ խոսել երաժշտի հետ, որպեսզի հայտնի նրան մրցանակի մասին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 13-ին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկացի գրող և երաժիշտ Բոբ Դիլանը: