ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանը Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին ասում է. «Իրենք իրար հետ լավ յոլա կգնան»:
«Նմանը նմանին կգտնի: Կապ չունի, թե ով իշխանական ինչ աստիճանի վրա է գտնվում: Իրենք իրար լավ ճանաչող մարդիկ են, իրար հետ լավ էլ յոլա կգնան: Մեր իշխանությունը մեզ հետ որևէ կապ չունի: Իրենք իրենց համար գործեր են անում, նշանակում են, դուրս են գալիս: Կապ չունի: Ժողովուրդն էդ հարցերի հետ ոչ մի կապ չունի»,- ասաց դերասանը` Araratnews.am-ի հարցին ի պատասխան:
Նա հավելեց, որ Ժողովրդին չի կարելի մեղադրել չպայքարելու համար:
«Ինչքան ես գիտեմ` սյունեցիները դժգոհ են իշխանության որոշումից` Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու: Դրանք այնքան լուրջ հարցեր են, որոնք պահանջում են լուրջ քննարկում: Եթե մենք ընտրում ենք իշխանավորներ, ուզում ենք, որ գոնե այդ իշխանավորները արդար որոշումներ կայացնեն: Իսկ երբ նրանք էլ ճիշտ որոշումներ չեն կայացնում, ապա ժողովրդին մեղադրելը դժվար է»: