տուն Լուրեր Նման պատասխանով դուք ինձանից չեք ազատվի. Զարուհի Փոստանջյանը Հասմիկ Պողոսյանին

Նման պատասխանով դուք ինձանից չեք ազատվի. Զարուհի Փոստանջյանը Հասմիկ Պողոսյանին

174
0

Zaruhi1

Այսօր ԱԺ հարց-պատասխանի ժամանակ  «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանինˋ խնդրելով բավարերել իր ուղղած նամակին:

«Մենք խնդրել էինք, որպեսզի նախարարությունը հայտ ներկայացնի ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ցանկում Արարատ լեռը որպես հայ ժողովրդի  մշակութային ժառանգություն ճանչելու համար:  Ես ստացել եմ պատասխան, որը բացարձակ չի բավարարում ոչ իմ պահանջները, ոչ էլ կոնվենցիայի դրույթները»,-նշեց պատգամավորը:

Ի պատասխան Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատեց, որ տիկին Փոստանջյանի պահանջը չի համապատասխանում կոնվենցիայի դրույթներին.

««Ոչ նյութական մշակութային ժառանգության»  կոնվենցիան բացառապես ոչ մշակութային նյութական ժառանգությանն է անդրադառնում և բնական պատմամշակութային հուշարձանները չեն կարող դրա մի մասը դառնալ»,-նշեց Հ. Պողոսյանը:

Զ. Փոստանջյանը հիշեցրեց տիկին Պողոսյանին, որ  նույն դրույթով էլ Ճապոնիային հաջողվել է իր պատմամշակութային մասը դարձնել իր տարածքում գտնվող  սարերից մեկը, ուստի մեզ համար դա նախադեպ է:

«Դուք երևի ծանոթ չեք դրույթներին: Անկախ նրանից՝ ով գիտի կամ չգիտի, որ Արարատը մեզ հետ կապ ունի, մենք պարտավոր ենք այն ամրագրել: Այսպիսի լուրջ հարցի վերաբերյալ Ձեր կողմից մեզ ուղղված կարճ պատասխանը հարիր չէ: Նման պատասխանով դուք ինձանից չեք ազատվի: Ես այնքան ժամանակ Ձեզ կհետապնդեմ, մինչև հարցին լուծում տրվի և համապատասխան խումբ կազմվի հարցը քննելու և լուծելու համար»,-եզրափակեց Փոստանջյանը:

 

Վարդուհի Ստեփանյան