Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հրապարակած այն տեղեկությանը, թե Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշեց, թե նման քննարկումներ չեն եղել, եւ որ Օհանյանը Հայաստանի պաշտպանության նախարարն է:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի նշանակմանը` Բաղդասարյանը նշեց, թե շնորհավորում է Կարապետյանին: Քննարկումները նոր կառավարության կազմի ձեւավորման շուրջ, ըստ Բաղդասարյանի, շարունակվում են: Մեր հարցին, թե Հովիկ Աբրահամյանի հիմնական ձախողումը ո՞րն էր, Բաղդասարյանն արձագանքեց. «Այդ թեմային մենք անդրադարձել ենք, Հովիկ Աբրահամյանը գոհ չէր տեմպերից, բայց բավականին քրտնաջան աշխատանք էր կատարել այս երկուսուկես տարիների ընթացքում»:
Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարության ձեւավորման հարցին, Բաղդասարյանն ասաց, թե այդ հարցին կանդրադառնան 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում: