տուն Լուրեր Նկարահանման ժամանակ ավտոմեքենան անցել է Հովհաննես Ազոյանի ոտքի վրայով

Նկարահանման ժամանակ ավտոմեքենան անցել է Հովհաննես Ազոյանի ոտքի վրայով

91
0

Hovhannes-Azoyan

«Խաղադրույք՝ սիրո վրա» ֆիլմի ռեժիսոր Արտյոմ Միխալկովը gazeta.ru-ին տված հարցազրույցում խոսել է ֆիլմի նկարահանումների մասին և հետաքրքիր դեպք է պատմել` կապված ֆիլմում գլխավոր դերերից մեկը կատարած հայ դերասան Հովհաննես Ազոյանի հետ:

«Ամեն օր ինչ-որ բան էր պատահում: Օրինակ` վատ բան եղավ Հովհաննես Ազոյանի հետ. սկզբից դրվագներից մեկում նրա ոտքի վրայով ավտոմեքենա անցավ: Բարեբախտաբար, վնասվածքներ չեղան, իսկ հետո մեկ այլ դրվագում նա ստիպված էր թրջված վիճակում 13 ժամ գտնվել նկարահանման   չջեռուցվող  հրապարակում»,- ասել է Միխալկովը: