Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» էրոտիկ դրամայի ռեժիսորական տարբերակը՝ որը տեւում է հինգուկես ժամ, տրվելու է տեսավարձույթ։ Նկարը ցուցադրելու են Հյուսիսային Ամերիկայում եւ եվրոպական հինգ երկրներում՝ Իսպանիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Չեխիայում եւ Դանիայում։
Ավելի վաղ, ֆիլմը բաժանվել էր երկու մասի եւ այդ տեսքով ներկայացվել տարբեր փառատոններում։ Ֆիլմի սյուժեի հիմքում՝ ինքնահռչակ նիմֆոմանուհի Ջոի՝ իր կյանքի մասին պատմությունն է։ Գլխավոր դերը կատարել է Շառլոտա Գենսբուրը։
Տարբեր երկրների տեսավարձույթում ներկայացվել էր «թեթեւացված» «Նիմֆոմանուհին»։ Ֆիլմի առաջին մասի «կոշտ» տարբերակի պրեմիերան առաջին անգամ կայացել էր 2014թ. փետրվարին՝ Բեռլինյան կինոփառատոնում։
«Նիմֆոմանուհին» արգելված ֆիլմ է Թուրքիայում եւ Ռումինիայում։