տուն Արցախ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են ՊԲ շտաբ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են ՊԲ շտաբ

146
0

Հերթական աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ  օգոստոսի 26-ին այցելել է ՊԲ շտաբ: Տեղի ունեցած  հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունն ու բանակաշինության ոլորտում իրականացվող գործընթացների համալիրը:          Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: