տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին

84
0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես   տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: