Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը: Ներկայացվող փաստաթղթում առկա է տասը կետ, որոնք պատճառ կարող են հանդիսանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար: Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է պետական դավաճանության մեկ դեպք, ութ հանցագործություն՝ պաշտոնական դիրքի չարաշահում, որին գումարվել է նաև մեկը, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը, համաձայն որի պաշտոնական լիազորությունը ծառայեցրել է խմբային շահերի և խտրական մոտեցում է ցուցաբերել ԲՀԿ ղեկավարի նկատմամբ: Այդ վերջին կետը Նիկոլ Փաշինյանի փաստաթղթում ավելացել է ՀՀԿ Խոհրդի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց Գագիկ Ծառուկյանին: Նիկոլ Փաշինյանը հերթով կարդաց այդ դրվագները, ասելով, որ ցանկացած դրվագ կարող է ապացուցել ցանկացած ատյանում: Նշենք, որ նիստին ներկա են մի քանի ՀՀԿ-ական պատգամավոր, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ է բարձրացնում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
Մանրամասները` քիչ անց տեսանյութով: